Խոսրով -2015 արշավախմբային ճամբար

110253919Ճամբարի  աշխատակարգ
Ճամբարը կգործի հոկտեմբերի 17-24-ը` 3 հերթափոխով` 3-ական օրով: Ճամբարի գործունեությունը կկազմակերպվի նախագծային-ջոկատային սկզբունքով, յուրաքանչյուր ջոկատ` 8-12 սովորող:
Կիրականացվի հատուկ ուսուցում «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» միջազգային կազմակերպության և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մասնագետների կողմից:
Ճամբարը կղեկավարի  կրթահամալիրի զինղեկ, հնգամարտի ղեկավար  Խորեն Հազարումյանը;
Ճամբարը կունենա խոհարար, բուժակ;
Ճամբարականների սնունդը կկազմակերպվի ծնողների միջոցով (օրը 1000 դրամի չափով),իսկ տեղափոխման և ուսուցման ծախսերը` կրթահամալիրի միջոցներով:
Ջոկատները  կիրականացնեն բնապահպանական  նախագծեր, հայրենագիտական  ճամփորդություններ, որոնց արդյունքները կներկայացվեն ճամբարի ընթացքում և կհրապարակվեն:

Оставьте комментарий